Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Բազեդովյան հիվանդություն

Բազեդովյան հիվանդություն

Այսօր կխոսենք մի հիվանդության մասին, որով տառապող մարդկանց քանակն օր օրի ավելանում է: Դա Բազեդովյան հիվանդությունն է, որն անվանվել է գերմանացի բժիշկ Բազեդովի անունով:

 

Հիվանդության պատճառը վահանագեղձի հիպերֆունկցիան է, որն ուղեկցվում է դրա չափերի մեծացմամբ, իսկ հետեւանքը օրգանիզմում տեղի ունեցող աուտոիմունային պրոցեսներն են: Որպես կանոն, այս դեպքում մեծացած է գեղձի հորմոնային ակտիվ հյուսվածքը, բայց ավելի փափուկ է, քան թունավոր խպիպի ժամանակ: Բազեդովյան հիվանդության առաջացման պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը եւ օրգանիզմում գոյություն ունեցող քրոնիկական երկարատեւ վարակի օջախները:

 

Հիվանդության զարգացմանը հատկապես նպաստում են քրոնիկական անգինաները: Այլ աուտոիմունային պրոցեսները (շաքարային դիաբետ, վիտիլիգո եւ այլն) եւս կարող են նպաստել հիվանդության զարգացմանը: Այդ հիվանդության ռիսկային խումբ կարող են համարվել բոլորը, սակայն ավելի շատ հիվանդանում են երիտասարդ ու միջին տարիքի կանայք:

 

Հիվանդության ընթացքը վաղ շրջանում կարող է աննկատ լինել: Բացի այդ, այս հիվանդության զարգացման ընթացքն այնքան տարբեր է լինում, որ երբեմն դժվար է լինում նույնիսկ ախտորոշել: Սկզբում հիվանդը կարող է բողոքել անքնությունից, զգալ հոգնածություն, տրամադրության անկում, բարձր քրտնարտադրություն, սրտխփոցի նոպաներ եւ ձեռքի մատների դող: Ավելի բնորոշ ախտանշաններ են քաշի պակասելը լավ ախորժակի դեպքում եւ տաք միջավայրին չդիմանալը: Հիվանդը շոգի զգացում ունի նույնիսկ ցուրտ եղանակին: Աստիճանաբար դողն ավելի արտահայտված է դառնում, կարող է դողալ ամբողջ մարմինը: Հիվանդի մոտ նկատվում է մաշկի թխացում ամբողջ մարմնով մեկ, հատկապես աչքի կոպերի շրջանում:

 

Վահանագեղձը տեսանելիորեն մեծանում է: Շոշափելիս այն կոշտ է, բայց ցավի զգացում չի լինում: Իսկ այս հիվանդության ամենաբնորոշ հատկանիշը աչքերի ձեւի փոփոխությունն է: Աչքերը կարծես լայն բացված լինեն ու մի տեսակ անբնական փայլում են, թարթելու հաճախականությունը քիչ է: Աչքը բաց վիճակում հայացքը ներքեւ գցելիս, բիբի վերեւում հայտնվում է սպիտակ զոլավոր հատված, չնայած, որ նորմայում աչքի կոպն իջնում է ակնագնդի հետ մեկտեղ: Ակնագունդը երեւում է մեծացած ու դուրս ցցված: Կոպերը կարող են այտուցվել:

 

Ակնագնդի սնուցման խանգարման հետեւանքով կարող են ի հայտ գալ վարակի տարբեր տեսակներ, օրինակ` կոնյուկտիվիդ եւ այլն, կարող է առաջանալ տեսողական ներվի նեւրիտ: Վերջին հաշվով, այս բոլոր փոփոխությունները կարող են բերել կուրության:

 

Բազեդովյան հիվանդության ծանր արտահայտություններից մեկն էլ կարող է լինել սիրտ-անոթային համակարգի խանգարումները: Հիվանդին անհանգստացնում են արագ սրտխփոցները, նույնիսկ` քնած ժամանակ, առաջանում են սրտային ռիթմի խանգարումներ: Ավելի տարիքով հիվանդների մոտ կարող են ստենոկարդիայի նոպաներ լինել: Այս դեպքում բարձրանում է զարկերակային ճնշումը: Կյանքի համար վտանգավոր ընթացք կարող է ունենալ սրտային անբավարարությունը:

 

Վահանագեղձի հիպերֆունկցիայի պատճառով ուժեղանում է նաեւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը, առաջանում է սրտխառնոց, երբեմն` փսխում ու լուծ: Թիրոիդ հորմոնների (վահանագեղձի արտադրած հորմոնը) ավելցուկը լյարդի վրա կարող է ունենալ թունավոր ազդեցություն` առաջացնելով լյարդի ճարպային դիստրոֆիա:

 

Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդելով` այն կարող է առաջացնել հաճախակի գլխացավեր, անքնություն, գլխապտույտ, տագնապային վիճակ:

 

Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումները սովորաբար օրգանիզմում հանգեցնում են այլ էնդոկրին օրգանների աշխատանքի խանգարման: Խանգարվում է սեռական գեղձերի աշխատանքը:

 

Կանանց մոտ այն կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարմամբ եւ անպտղությամբ: Տղամարդկանց մոտ կարող է նկատվել պոտենցիայի նվազում:

 

Օրգանիզմում խանգարվում է գլյուկոզայի փոխանակումը, որի արդյունքում մեծանում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը:

 

Այս հիվանդությունը ընթանում է 3 աստիճանով` թեթեւ, միջին եւ ծանր:

 

Թեթեւ ձեւի ժամանակ հիվանդի վիճակը բավարար է, սրտի զարկերի քանակը 1 րոպեում չի անցնում 100-ը, քաշը կարող է նվազել 10 տոկոսից ոչ ավելի:

 

Հիվանդության միջին ձեւի դեպքում սրտի զարկերի հաճախականությունը լինում է 1 րոպեում 100-ից ավելի, բարձրանում է զարկերակային ճնշումը, քաշն իջնում է մոտ 20 տոկոսով:

 

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում հիվանդի քաշն իջնում է ավելի, քան 20 տոկոսը, սրտի զարկերը հաճախանում են եւ նկատվում է այլ օրգանների եւ օրգան-համակարգերի ախտահարման երեւույթներ:

 

Բազեդովյան հիվանդության հիմնական բուժումը դեղորայքային է: Նշանակվում են պրեպարատներ, որոնք պասիվացնում են վահանագեղձի աշխատանքը: Նման հիվանդները մշտապես պետք է գտնվեն բուժող բժշկի հսկողության տակ, քանի որ այն երկար ու համբերատար բուժում է պահանջում: Դեղորայքային բուժման դրական արդյունք չնկատելու դեպքում, անհրաժեշտ է կատարել վիրահատական միջամտություն, որը, բնականաբար, չի վերացնում հիվանդության առաջացման պատճառը:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anna Hakobyan

14.06.2012

shat lav nkaragrvel er hivandutyun@ bayc bujman masin lav kliner ni kach shat xosver.

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ
ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ